(սկիզբը` այստեղ)
- Տատի, էստեղ երևի ընկերուհի ունես, հա, ուզում ես իրեն էլ հրաժեշտ տալ:
- Չէ՛, որդի, էստեղ ընկերուհի չունեմ, բայց կունենամ։ Խնդրում եմ օգնեք ճամպրուկը իջեցնել։
- Տատի, բա երեխաներդ քեզ չե՞ն օգնում:
- Օգնում են, որդի, բայց այդ փողը ես իրենց անունով բանկում հաշիվ եմ բացել ու իրենց անունի տակ է կուտակվում այդ փողը։ Մի՞թե ինձ փողն էր պետք:
Վարորդն անջատեց պատվերների ընդունման համակարգը և գնաց տուն։
- Ինչու՞ ես անտրամադիր, ինչու՞ ես սովորականից շուտ եկել տուն,- հարցրեց կինը:
- Հոգնած եմ մի տեսակ։
- Ընթրիքը տաքացնե՞մ։
- Չէ՛, չեմ ուզում, ախորժակ չունեմ։
Առավոտյան կինը հետաքրքրվեց.
- Ի՞նչ է պատահել, դու քեզ նման չես, ամբողջ գիշեր չքնեցիր ու ծխում էիր միալար։
Վարորդը տխրադեմ պատմեց եղելությունը։
Կինը զանգահարեց իր աշխատանքի վայրն ու ասաց, որ այսօր չի գալու աշխատանքի։ Ապա դիմեց ամուսնուն.
- Գնացի՛նք։
- ՈՒ՞ր:
- Ծերանոց։
- Ինչի՞ համար:
- Գնանք` կիմանաս:
Խնամակալին խնդրեցին կանչել Սիրունույշ տատիկին։
- Տիկին Սիրանույշ, թոռներդ քեզ են հարցնում։
- Ի՞նչ թոռներ:
Սիրանույշ տատիկը տեսնելով տաքսու վարորդին ասաց.
- Կներես, որդիս, երեկ մոռացա վճարել, հիմա կբերեմ գումարը, ես փող ունեմ, բարձր թոշակ եմ ստանում։
- Տատ ջան, ի՞նչ փող: Ճամպրուկդ պատրաստի` գնում ենք։
- ՈՒ՞ր, որդի:
- Մեր տուն, տատ ջան, մեր տուն։ Էն տունը տուն չի որտեղ մեծ չկա:
Հայկ ՀԱԿՈԲՅԱՆ